Այսօրվանից գործում է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

Written by on 6th May 2022

Երկար դադարից հետո վերաբացվում են Հայաստանի ազգային պատկերասրահի 2 հարկերն ամբողջությամբ: Վերաբացման մեկնարկը տրվում է նոր, գարնանային ցուցահանդեսով, որի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում միևնույն հարթակում ներկայացվում են համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի անզուգական ստեղծագործությունները։

Ցուցահանդեսը կգործի այսօրվանից։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background