Քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Ս. Ամենափրկիչ վանքի ընդգրկման գործի ընթացքը

Written by on 10th May 2022

Մայիսի 7-ին Սուրբ Ամենափրկիչ Վանք են այցելել Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հոջաթօլլահ Այուբին, Սպահանի քաղաքապետարանի Վերանորոգման ու բարեկարգման կազմակերպութեան գործադիր տնօրեն և Սպահանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Իզադխասթին: Նրանք այցելել են Սուրբ Ամենափրկիչ վանքի Նոր Ջուղայի հայոց Ազգագրական թանգարան, «Յովսեփ Արիմաթացի» եկեղեցի և «Ներսես Շնորհալի» գրադարան, ապա հանդիպել Թեմական խորհրդի հետ: Այս մասին գրում է norjugha.ir կայքը։

Հանդիպմանը Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տեղեկություններ է փոխանցել Ս. Ամենափրկիչ վանքը ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու գործընթացի վերաբերյալ: Քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում  Ս. Ամենափրկիչ Վանքի ընդգրկման գործի ընթացքը և հույս են հանտնել, որ այն հնարավորինս շուտ իրականություն կդառնա։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background