«Մանկական գրքի փառատոն»՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Written by Ռադիո Հայ on 31st May 2022
Հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն»։ Նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։ Տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։
Մանկական գրքի փառատոնը տևելու է երեք օր. կազմակերպիչները պատրաստել են հագեցած ծրագիր: Փառատոնի շրջանակում իրականացվելու են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր ու վարպետության դասեր, ինչպես նաև թատերական ներկայացումներ:
Փառատոնի ընթացքում նախատեսվում է նաև գրքերի ցուցադրություն-վաճառք և «Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթի ամփոփում: