Գյումրիում կբացվի Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանը»

Written by on 29th June 2022

Հուլիսի 6-ին Գյումրիում տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի» պաշտոնական բացումը:

Թանգարանում ցուցադրված է ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու՝ առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որտեղ բացի զարմանալուց ու զվարճանալուց, ձեռք կբերեն նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից:

«Թանգարան ստեղծելու գաղափարը վաղուց կար և տարիներով ուսումնասիրել ենք տարբեր երկրներում գտնվող նմանատիպ թանգարաններ։ Կարծում ենք, որ այն հետաքրքիր կլինի ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։ Գյումրի քաղաքն էլ պատահական չենք ընտրել։ Այս քայլով ցանկանում ենք ակտիվացնել քաղաքի ժամանցային կյանքը»,-նշել է թանգարանի համահիմնադիր Գրիշա Ամիրխանյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background