«Փողոցային մուլտֆիլմերի փառատոն»՝ պատանի անիմատորների համար

Written by on 28th July 2022

Հայաստանի պատանի անիմատորները հրավիրվում են մասնակցելու «Փողոցային մուլտֆիլմերի փառատոնին», որը մուլտիպլիկացիայի բնագավառում նոր տաղանդների հայտնաբերման մրցույթ է:

Մասնակիցների աշխատանքները գնահատում է հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Սոյուզմուլտֆիլմի» ռեժիսորներ ու նկարիչներ, ԿՊՀԻ (ВГИК) մուլտիմեդիայի և անիմացիայի ֆակուլտետի դասախոսներ:

Նախագծի նպատակն է ցույց տալ, որ սմարթֆոնը նաև ստեղծագործելու և մուլտիպլիկացիայի պատմությունը կերտելու միջոց է:

Մրցույթին կարող են մասնակցել 4-18 տարեկան երեխաներ և երիտասարդներ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 31-ն է:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background