Queen խմբի կիթառահարը հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը

Written by on 5th August 2022

Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը իր ինստագրամյան էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը և նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։

Տավուշի մանկապատանեկան երգչախմբի խմբավարն է Մարիա Գալստյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 5֊10 կայանալու է STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից։ Փառատոնը կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։

Starmus Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյը հաստատել է իր ներկայությունը Հայաստանում` 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Նա առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի առաջատար կիթառահար, և խմբի համար ստեղծված իր միջազգային հիթերով, ինչպիսիք են We Will Rock You, The Show Must Go On, Tie Your Mother Down, I Want It All, Too much love will kill you, Hammer to Fall, Save Me և Who Wants to Live Forever։ Դոկտոր Մեյը հայտնի է նաև որպես աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացմամբ զբաղվող մասնագետ։ 2020 թվականին Total Guitar ամսագրի կողմից նա ճանաչվել է Queen’s-ի լավագույն կիթառահար։

Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background