Անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը

Written by on 9th August 2022

Օգոստոսի 6-7–ն անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը։ Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Փառատոնի «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբերի` Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ավելի քան 50 կամավորների և բազմաթիվ երաժշտասերների։

Նշենք, որ փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Ծրագրի նպատակն է խթանել ժամանակակից երաժշտության տարածումը, Գեղարքունիքի մարզում զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, հոգատար վերաբերմունք ձևավորել Սևանա լճի նկատմամբ:

 


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background