Արամ MP3-ը հետաձգել է առաջիկայում սպասվող համերգը

Written by on 18th August 2022

Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ն ինստագրամյան էջի սթորիս բաժնում հետևորդներին տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվող համերգը հետաձգվում է։ Նա մասնավորապես գրել է․

«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Foodpark by Downtown»-ում օգոստոսի 26-ին կայանալիք համերգը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 10-ը։ Շնորհակալություն ըմբռնման համար։ Խաղաղ օրեր բոլորիս», – գրել է Արամը։

Ավելի վաղ երգիչը չեղարկել և անհայտ ժամկետով տեղափոխել էր իր համերգներից մեկը, «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած ողբերգության պատճառով:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background