«Արշալույսի լուսաբացը» ֆիլմն առաջադրվելու է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին

Written by on 14th September 2022

Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։

«Այժմ, առավել քան երբևէ կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասված է էջում։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա, «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։

Ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը։ 14- ամյա դեռատի աղջիկը երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կպատմի Արշալույս Մարտիկանյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background