Լոնդոնում կկայանա Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես
Written by Ռադիո Հայ on 4th October 2022
Լոնդոնի հայկական «Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան» կազմակերպում է Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջից։
Համերգի մասնակիցները մենակատարներ են Միացյալ Թագավորությունից և Եվրոպայի այլ երկրներից: Համերգին ներկա են գտնվելու ՄԹ Լորդերի Պալատի և Պառլամենտի ներկայացուցիչներ, Թագավորական Քենսինգթոն և Չելսի համայնքների համայնքապետեր: «Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիայի» գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Սիփան Օլահը, ում ջանքերով իրականացվում է հայ արվեստի ճանաչումն ու տարածումը Լոնդոնում: