Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր Ագուստին Հադելիխը

Written by on 26th October 2022

Մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված Երևանյան միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, աշխարհի ամենանշանավոր ջութակահարներից Ագուստին Հադելիխը:

Հադելիխի կատարմամբ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչել է Պ. Ի. Չայկովսկու Ջութակի կոնցերտը, երկրորդ բաժնում՝ կոմպոզիտորի Սիմֆոնիա թիվ 4-ը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգի մենակատարը՝ Ագուստին Հադելիխը, ճանաչվել է իր սերնդի ամենաականավոր ջութակահարներից մեկը: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի բոլոր առաջատար նվագախմբերի հետ, նրա ելույթներն Անգլիայում, Եվրոպայում և Ասիայում բերեցին ֆենոմենալ հեղինակություն ու ճանաչում: Քննադատները Հադելիխին բարձր են գնահատում իր փայլուն տեխնիկայի, հստակ և համոզիչ մեկնաբանության և ձայնի հիասքանչ հնչողության համար:

Ագուստին Հադելիխը նվագում է Ջուզեպպե Գվարների դել Ջեզու ջութակով՝ կերտված 1744 թվականին, որը հայտնի է «Leduc, ex Szeryng» անվամբ:

Համերգից հետո մեծանուն ջութակահարը նշել է, որ տպավորված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ իր առաջին համերգով և շնորհակալ է ջերմ ընդունելության համար:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background