Տեղի է ունեցել «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղը

Written by on 9th November 2022

Սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից, ներկայացումների միջոցով իրազեկել հասարակությանը` այդպիսով փոխելով վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։

Այս գաղափարը շեշտված է «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղում, որը տեղի է ունեցել Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում»: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «Միասին» ներառական թատերախմբի գործունեությունը մեկնարկել է «Ավելի ուժեղ, քան թվում է» բեմադրությամբ (ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» վիպակի)։ Թատերախմբի 12 մասնակիցները 7-16 տարեկան երեխաներ են։

2023 թ. նախատեսվում է բեմադրել նոր ներկայացում, որին ներգրավվելու են ավելի մեծ թվով երեխաներ՝ խաղացանկում պահելով նաև «Ավելի ուժեղ, քան թվում է» ներկայացումը՝ ներառելով նաև մարզային այցերի ծրագիր:

«Միասին» ներառական թատերախումբը ստեղծվել է 2022 թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ: Խմբի ստեղծման նպատակը թատերական արվեստի միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու լիարժեք ներգրավվածությանը նպաստելն է:

Թատերախմբի ղեկավարը բեմադրիչ-ռեժիսոր Մարինե Ասատրյանն է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background