«Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին»

Written by on 7th December 2022

Հունվարի 27-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կնշվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի տարեդարձը: Համերգը նախաձեռնվել է «Կողբ» հիմնադրամի կողմից և անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։

Համերգային ծրագրում հնչելու են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Կկայանա «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու նաև «Օրհներգ – Նավապետ Բարի» ստեղծագործությունը, խոսք` Մեսրոպ Մաշտոցի։ Այն Հայաստանում հնչելու է առաջին անգամ։

Համերգը կրում է «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը, և կներկայացնի երաժշտության ու պոեզիայի գեղեցիկ ներդաշնակությունը։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Հանդես կգան նաև բարիտոն Տիգրան Քախվեջյանը, ասմունքող Բաբկեն Չոբանյանը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background