Նանուլ – «Սիրտս քոնն է Հայաստան»

Written by on 15th December 2022

Երգչուհի Նանուլը հանդես է եկել նոր տեսահոլովակով, որը նկարահանված է «Սիրտս քոնն է Հայաստան» երգի հիման վրա։  Երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերինը` Ռուբեն Մխիթարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է։

Այս առիթով երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այո իմ սիրտը Հայաստանն է։

Ուզում եմ հայրենիքս միշտ լինի այս տեսահոլովակիս պես գունեղ և  ուրախ:

Սա իմ նոր աշխատանքն է Հայաստանիս մասին:

Ի դեպ, ես շատ եմ սպասում ձեր կարծիքներին։

Եվ իհարկե օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի աշխատաթիմին, որ միշտ իմ կողքին են, շնորհակալ եմ շատ։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background