Հայ դերասանի մասնակցությամբ ֆիլմն ընդգրկվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Written by on 21st December 2022

Ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է աշխարհի հեղինակավոր փառատոններից մեկում՝ Նիդերլանդներում կայացող Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում։

Ֆիլմի գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ Այն նկարահանվել է Սիցիլիայում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։

«Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս եզակի համագործակցության համար շնորհավորում է ֆիլմի արտասահմանյան ստեղծագործական և տեխնիկական ամբողջ կազմին, ֆիլմում ընդգրկված «Դոկինո» ընկերության հետ համագործակցող ստեղծագործողներին և ընկերության հիմնադիր-պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանին»,- նշել են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background