Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը

Written by on 1st March 2023

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Նվագախմբի համար փոխադրումները կատարել է տաղանդավոր երաժիշտ Նաբույուկի Նակաձիման, որը մասնակցելու է համերգին՝ որպես դաշնակահար:

Համերգային ծրագրին մասնակցելու է նաև ակորդեոնահար Ֆրեդերիկ Վիալեն:

Նշենք, որ «PIAF SYMPHONIQUE» նախագիծը ներկայացվել է աշխարի լավագույն նվագախմբերի կողմից: Ֆրանսիացի հայտնի երգչուհի Նատալի Լեռմիտն այս երկացանկին տիրապետում է կատարելապես:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background