Ռոզա Լինի Snap երգը հեռարձակվել է արդեն ավելի քան 1 միլիարդ անգամ
Written by Ռադիո Հայ on 27th March 2023
Ռոզա Լինի Snap երգը շարունակում է տարածվել խելահեղ արագությամբ։ Այն թվային հարթակներում և ռադիոկայաններում հեռարձակվել է արդեն ավելի քան 1 միլիարդ անգամ: 11 երկրում Snap-ը ստացել է պլատինե կարգավիճակ։ Յութուբում տեսահոլովակի դիտումների թիվը 7 925 917 է։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի «SNAP» երգը հայտնվել էր Spotify-ում Եվրատեսիլի պատմության մեջ ամենաշատ լսված երգերի հնգյակում: «SNAP»-ը նույնիսկ առաջ էր անցել աշխարհահռչակ ABBA խմբի «Waterloo»-ից»։
https://www.youtube.com/watch?v=gVqGKkm7xBE