«Կինոյից ներս, կինոյից դուրս․ չորս սերունդ» ցուցահանդեսը՝ Կինոյի տանը

Written by on 19th November 2026

Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան ցուցասրահում նոյեմբերի 28-ին կբացվի «Կինոյից ներս, կինոյից դուրս․ չորս սերունդ» խորագրով ցուցահանդեսը, որը կներկայացնի հայկական կինոյի և անիմացիայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող կինոնկարիչների ստեղծագործությունները։

Ինչպես հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից, նոյեմբերի 28-ին տեղի կունենա ցուցահանդեսի փակ նախադիտումը՝ նախատեսված միության անդամների համար։

Ցուցահանդեսում կներկայացվեն Ստեփան Անդրանիկյանի, Ռաֆայել Բաբայանի, Վարդան Սեդրակյանի, Ավետ Տոնոյանցի, Գագիկ Բաբայանի, Մարինա Վաղարշյանի, Կարեն Դավիդովի, Նաիրա Մուրադյանի և Ներսես Սեդրակյանի ստեղծագործությունները։

Նրանց անունները սերտորեն կապված են հայկական կինոյի գեղարվեստական նկարագրի, ֆիլմերի տեսողական միջավայրերի և հայկական անիմացիայի տարբեր դրսևորումների հետ։ Նրանց աշխատանքները կարևոր դեր են ունեցել բազմաթիվ ֆիլմերի գեղարվեստական աշխարհի ձևավորման գործում։

Սակայն ցուցահանդեսը նպատակ ունի բացահայտելու արվեստագետների ստեղծագործական ուղու նաև այն կողմը, որը հաճախ դուրս է մնացել հանրային ուշադրությունից։ Բացի կինոյի համար ստեղծած աշխատանքներից՝ նրանք ունեցել են նաև ինքնուրույն գեղարվեստական գործունեություն, որի արդյունքները հնարավորություն կընձեռվի բացահայտել այս ցուցադրության շրջանակում։

Ցուցահանդեսի համադրողն է Սարգիս Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի նոյեմբերի 30-ից՝ Երևանի Կինոյի տան ցուցասրահում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background