Կկայանա «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը

Written by on 3rd May 2023

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում մայիսի 5-ից հուլիսի 9-ը կգործի «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրությունը։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունն իր առաջին մեծածավալ նախագիծն է ինստիտուցիոնալ, թանգարանային տարածքում՝ ուրբանիստական միջավայրից դուրս։ «Լվացքի» աշխատանքները, հեղինակի խոսքերի համաձայն, իրականացվել է «մի ժամանակահատվածում, որը տրանսֆորմացնում կամ համատեղում է դիզայնն ու արվեստը. գրաֆիկ դիզայնից անցում է՝ բացարձակ աբստրակցիայի»։

«Լվացքը» որպես հայեցակարգ արտացոլում է մի քանի թեմա։ Սերգեյ Նավասարդյանի «լվացքի մեքենան» իր աշխատանքային պրոցեսն է, որտեղ նա լցնում է իր տարբեր «հանդերձները»՝ նկարչի, գրաֆիկ դիզայների, նորաձևության էնտուզիաստի, ուրբանիստական և փոփ մշակույթի սիրահարի։ Արդյունքում ամեն բան և մաքրվում է, և խառնվում՝ ծնելով յուրահատուկ սիմբիոզ։ Այս հսկայական սավանները արտացոլանքն են այն ներքին կեղևների, որոնք աճել են մեկը մյուսի վրա տարիների ընթացքում, սակայն նարատիվը մնացել է նույնը․ «կյանք, Երևան, ապրելու և ստեղծագործելու իրավունք»։

Արվեստագետի համար սթրիթ արթից անցումը այլ տեխնիկաների, կամ թանգարանային միջավայր մտնելը հակասություններ չի առաջացնում, քանի որ իր համար «թանգարանային տարածքը քաղաքային կյանքի կարևոր էլեմենտներից է: Փողոցից թանգարան մի քայլ է իրականում»։

Միևնույն ժամանակ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար Սերգեյ Նավասարդյանի «Լվացք» ցուցադրությունը ուրբանիստական արվեստային մշակույթը ինստիտուցիոնալ տարածք հրավիրելու հերթական քայլն է, ինչը թանգարանային միջավայրը դարձնում է առավել բաց ու հասանելի՝ հավատարիմ Կենտրոնի տեսլականին։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background