Էդուարդ Կարսյան – «Դու կաս»

Written by on 24th May 2023

«Ռադիո Հայ» ռադիոկայանը հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, շարունակում է ունենալ իր ներդրումը հայ կատարողների ստեղծագործությունների տարածման գործում։ Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել 20-ամյա Էդուարդ Կարսյանի «Դու կաս» երգը։ Սա Էդուարդի առաջին հեղինակային ստեղծագործությունն է, որը նա գրել է 17 տարեկան հասակում:

«Երգը սիրո մենախոսություն է` հիշողությունների և կարոտի շուրջ մտորումների մասին: Ամեն մարդ, եթե երբևէ սիրել է ինչ-որ մեկին այս երգը լսելիս մի պահ իրեն է պատկերացնում որպես այդ սիրո պատմության հերոս։ Անչափ շնորհակալ եմ Անիտա Հախվերդյանին, որ կարողացավ ներթափանցել իմ հոգու մեջ և գրել այդքան պարզ և խորը բառեր, որոնք հասանելի են ցանկացած մարդու»,-նշել է Էդուարդը:

Էդուարդ Կարսյանը 7 տարեկանից սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում` 4 տարի դաշնամուրի, այնուհետև 5 տարի հարվածային գործիքների բաժնում։ 3 տարի երգել է դպրոցի երգչախմբում: Տիրապետում է բազմաթիվ հարվածային գործիքների, ինչի շնորհիվ 4 տարի նվագել է «Սայաթ – Նովայի» անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբում՝ որպես թմբկահար (drums):


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background