Տեղի է ունեցել «Բարև, ես եմ» ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան

Written by on 2nd June 2023

Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում «Դասականներ» բաժնում տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965 թ․) ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան՝ վերահաստատելով կինոաշխարհի մեծերի հետ նույն էկրանին ներկայացվելու մեր իրավունքը` Գոդարի, Օձուի, Ման Ռեյի, Ալֆրեդ Հիչքոքի կողքին: Սա հայ մշակույթի ու հայ կինոյի միջազգային քարոզչության առումով ունի աննախադեպ կարևորություն: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ կես դար անց սա ֆիլմի վերադարձն էր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոն, որտեղ «Բարև, ես եմ» ֆիլմը ներառված է եղել 1966թ․-ի մրցութային ծրագրում։

Ցուցադրության նախօրեին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական MK2 դիստրիբյուցիոն ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի շնորհիվ ֆիլմը կներկայացվի միջազգային տարբեր հարթակներում:

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի «Marche du Film» կինոշուկային մասնակցությունը Հայ կինոյի 100-ամյակի պետական հոբելյանական ծրագրի շրջանակում է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background