Հայ ռեժիսորի ֆիլմը նոր միջազգային մրցանակ է նվաճել

Written by on 22nd June 2023

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը իր նոր միջազգային մրցանակն է նվաճել՝ այս անգամ արդեն Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում՝ արժանանալով փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։

Հիշեցնենք, Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background