Սոֆի Մխեյան և Գրիշա Աղախանյան – Հայ ես դու, Հայ եմ ես

Written by on 14th July 2023

Հայկական շոու բիզնեսի ամենասիրված արտիստներից երկուսը՝ Սոֆի Մխեյանը և Գրիշա Աղախանյանը, իրենց լսարանին են ներկայացրել նոր տեսահոլովակ, որը նկարահանված է Արամ Ասատրյանի հայտնի՝ «Հայ ես դու, Հայ եմ ես» երգի հիման վրա։ Այն տեղադրված է Սոֆիի յութուբյան ալիքում։ Այս պահի դրությամբ տեսահոլովակը դիտել է մոտ 47 հազար օգտատեր։

«90-ականներին այս երգը հնչում էր գրեթե ամենուր Այն գիտեին բոլորը։ Ու կարծես թևավոր խոսքի նման բոլորի շուրթերին էր։ Հիմա մենք նոր մոտեցմամբ նոր շունչ ենք տալիս այս հին ու սիրված երգին` յուրովի շնորհակալություն հայտնելով 90-ականներին հազարավոր ուրախ առիթներին հնչած, դրական էմոցիաներ փոխանցած այս երգի հեղինակ, Գուսան Արամ Ասատրյանին։

Հուսով ենք, որ այս տարբերակը ևս նույնքան կսիրվի ու կտարածվի և կդառնա սիրո խոստովանությունների նոր վկա։ ♥️

Շնորհակալություն Ասատրյան Ընտանիքին»,-գրել է Սոֆի Մխեյանը յութուբում՝ տեսահոլովակի բնութագիր բաժնում:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background