Տալլինում կայանալու է հայ կինոռեժիսորի ֆիլմի էստոնական պրեմիերան
Written by Ռադիո Հայ on 23rd August 2023
Սեպտեմբերի 7-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի վերջին՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի էստոնական պրեմիերան՝ Տալլինի «Չտեսնված կինո» հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կինոգործիչների միությունից։
Հիշեցնենք, որ այս ֆիլմի պրեմիերան ամիսներ առաջ մեծ հաջողությամբ կայացել է նաև Օդեսայի հանրահայտ կինոփառատոնի շրջանակներում, որին անդրադարձել են բազմաթիվ ուկրաինացի կինոգետներ և կինոքննադատներ:
Նշվում է, որ ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: