Yellowheart – «Փնտրում եմ»

Written by on 9th October 2023

Լիլի Առաքելյանը, որն առավել հայտնի է բեմական Yellowheart անվամբ, թողարկել է նոր տեսահոլովակ։ Այն նկարահանվել է «Փնտրում եմ» երգի հիման վրա, որը ինչպես յութուբյան ալիքում նշել է երգչուհին, ստեղծվել է դեռ մեկ տարի առաջ։ Լիլին մասնավորապես գրել է․

Էս երգը գրել եմ 1 տարի առաջ, երբ շատ ջղային էի աշխարհի վրա, ու զգում եմ, որ հիմա իրան լսելու պահն ա եկել. 💛

Ներկան գտնելը շատ դժվար ա.. թող փնտրելու ճանապարհը հեշտ լինի բոլորիս մոտ ✨

Չմոռանաք տարածել երգն ու դրանով գնահատել դեղին սրտի ու թմի աշխատանքը:))

լավ եղեք 💛 ու խաղաղ.

Խոսքերի և երաժշտության հեղինակն է Yellowheart-ը, տեսահոլովակի ռեժիսորն է Սերգեյ Ավետիսյանը։

Նշենք, որ տեսահոլովակը երեկվանից տեղադրված է Լիլիի յութուբյան ալիքում։ Մեկ օրվա ընթացքում այն հավաքել է 7 հազարից ավելի դիտում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background