«Ավրորայի լուսաբացը» միջազգային կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել

Written by on 17th October 2023

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Այս մասին տեղեկանում ենք Aurora’s Sunrise ֆեյսբուքյան էջից։

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ավրորայի լուսաբացը» Բուֆալոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին:

Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։

Ավրորայի պատմությունը չպետք է կրկնվի, և դրա ապահովման բանալին նրա պատմությունը կենդանի պահելն է, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց պատմությունները, որոնք տառապում են հենց մեր աչքի առաջ:

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background