Ցեղասպանություն իրականացնողներին գլոբալ տերությունները տվել են ազատ իշխանություն․ Ալեքսիս Օհանյան

Written by on 18th October 2023

Ամերիկահայ լուսանկարիչ Սքաութ Թուֆանքջյանն իր X-ի միկոբլոգում տեղադրել է հայերի լքված տների բանալիները, և կից գրել․

«Հայաստանի Արալեզ քաղաքի դպրոցի գոբելենից կախված բանալիներ են, որոնք ներկայացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների թողած տների բանալիները:

Ներկայումս այս դպրոցը հյուրընկալում է արցախցի երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 2023 թվականին»:

Ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանը, որը հայտնի է իր սոցիալական նորությունների «Reddit» կայքով, իր հերթին X-ի միկոբլոգում կիսվել է Սքաութ Թուֆանքջյանի այս հրապարակմամբ և գրել․

«Մենք տոկուն ժողովուրդ ենք։ Բայց ինչո՞ւ մենք պետք է այդքան տոկուն լինենք ավելի քան 100 տարի: Այն նույն պետություններին, ովքեր դեռևս ժխտում են մեր ցեղասպանությունը (որն իրենք են իրականացրել), գլոբալ տերությունների կողմից տրվել է ազատ իշխանություն՝ կազմակերպելու մի արտաքսում, որը մենք բոլորս վախենում ենք, որ առաջիկա ամիսներին կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան և Ադրբեջանն այստեղ հստակ նպատակ ունեն, այն է հայկական հողի նվաճումը»:

https://twitter.com/alexisohanian/status/1714324828478718043


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background