Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ

Written by on 4th December 2023

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին։ Համերգին կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած համեգին ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը և բարիտոն Ակսել Դավեյանը։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background