«Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում

Written by on 26th February 2024

Փետրվարի 28-ից մարտի 29-ը ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Շրջագայության ընթացքում նախատեսվում է շուրջ 23 համերգ Ֆրանսիայի Բրետանյը, Օքսիտանիա, Նոր Ակվիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ, Լուարի երկիր և Վալ դը Լուար ռեգիոններում։ «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը հանդիսատեսին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։

Բացառիկ այս հյուրախաղերը կկայանան ֆրանսիական կողմի հրավերով։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background