Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները Երևանում համերգով հանդես կգան

Written by on 6th March 2024

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 22-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։

1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ: Դպրոցը 1950 թվականից անվանակոչվել է Կոմիտասի անունով:

2023 թ․ սեպտեմբերին՝ ԼՂ բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․ գործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ:

2023 թ․ հունիսի 15-ին, չնայած շրջափակման դաժան պայմաններին, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշել է իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background