«Լադանիվա» խումբը գրավեց 8-րդ հորիզոնականը
Written by Ռադիո Հայ on 12th May 2024
Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով գրավեց 8-րդ հորիզոնականը։ Խումբը հավաքեց 183 միավոր, որից 101-ը` ժյուրիի կողմից, 82-ը՝ հանդիսատեսի։
Առաջին, պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիայի պատվիրակ Նեմոն՝ The Code երգով։ Նա հավաքեց 591 միավոր։
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար՝ Խորվաթիան՝ 547 միավորով եւ Ուկրաինան՝ 453 միավորով։