Կես միլիոնի հասնող դիտում | Բրյունետ | Superstar Illness
Written by Ռադիո Հայ on 31st May 2024
Բրյունետի Superstar Illness երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի դիտումների թիվը՝ մեկ շաբաթից էլ քիչ ժամկետում, հասել է մոտ կես միլիոնի։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մայիսի 24-ին։
Խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Բրյունետը, գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին, ռեժիսորը SOBERSASHA-ն է։
Հիշեցնենք, որ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ում ներկայացրել է Հայաստանը Future Lover երգով։