Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը

Written by on 7th June 2024

Հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է:

Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) 150 ֆիլմ: Յուրաքանչյուր անվանակարգում կցուցադրվի՝

  • «Մէկ կադր՝ մէկ րոպե» – 112 ֆիլմ, որից 100-ը՝ Հայաստանից,
  • «Կարճ ֆիլմեր» – 27 ֆիլմ, որից 6-ը՝ Հայաստանից,
  • «Կինո առանց սահմանի» – 11 ֆիլմ, որից 3-ը՝ Հայաստանից:

«Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ-մրցույթում կներկայացվի 3 հայկական նախագիծ:

Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցութային կարգով կցուցադրվեն գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի կունենան քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների և հայկական կինոդաշտի ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background