«Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով
Written by Ռադիո Հայ on 22nd June 2024
Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմն է։ Հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջում։
Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։
Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։