Կինոդիտում և հանդիպում անվանի ֆրանսահայ ռեժիսոր Ժակ Քեբադեանի հետ

Written by on 27th August 2024

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը սիրով հրավիրում են անվանի ֆրանսահայ ռեժիսոր Ժակ Քեբադեանի «20 տարի անց» ֆիլմի դիտմանը։ Ցուցադրությունից հետո հանդիպում կլինի Քեբադեանի հետ։

Այս վավերագրական ֆիլմում, որն ընդգրկում է երեք տասնամյակ՝ 80-ականների սկիզբը Ֆրանսիայում, 90-ականների սկիզբը Հայաստանում և 2000-ականների սկիզբն ԱՄՆ-ում, ֆրանսահայ կինոռեժիսոր Ժակ Քեբադեանը հետևում է ճակատագրին հայ ընտանիքի, որին առաջին անգամ փաստագրել էր 1984 թվականի «Ի՞նչ եղան իմ ընկերները» ֆիլմում (համահեղինակ՝ Սերժ Ավետիքյան): Նրանց տեսնում ենք սփյուռքում՝ իրենց պատմական հայրենիք մեկնելու տենչանքով, իսկ ավելի ուշ տեսնում ենք՝ ինչպես են լքում հայրենիքը՝ Առաջին արցախյան պատերազմից հետո հայկական իրականության թոհուբոհից խուսափելով, և տեղափոխվում Միացյալ Նահանգներ։

Կինոդիտումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ժամը 18։30-ին, Ազգային գրադարանի Մեծ դահլիճում։ Մուտքն ազատ է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background