Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Written by Ռադիո Հայ on 14th October 2024
ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը, որի բեմադրիչը և դերակատարը`ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։