|| ՊՐԵՄԻԵՐԱ | Սոֆի Մխեյան | Քեզ սիրում եմ պապ ||
Written by Ռադիո Հայ on 3rd February 2025
Սոֆի Մխեյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է՝ «Քեզ սիրում եմ պապ» երգի հիման վրա։ Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Գուրո Գասպարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանն է։
Տեսահոլովակում ընդգրկված են հայրերի և դուստրերի իրական զույգեր, այդ թվում՝ Ավետ Բարսեղյանն իր դստեր հետ, ինչպես նաև Սոֆի Մխեյանը՝ հոր հետ։
Այս ստեղծագործությամբ Սոֆին շնորհավորել է իր հոր տարեդարձը՝ ընդգծելով հայրերի և դուստրերի միջև տիեզերական և անվերջանալի կապը։