5 «Օսկար»․ հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմի փայլուն հաղթանակը
Written by Ռադիո Հայ on 3rd March 2025
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը փայլուն արդյունքներ է գրանցել 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ՝ արժանանալով հինգ մրցանակի:
Ֆիլմը հաղթել է հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր (Շոն Բեյքեր)
- Լավագույն դերասանուհի (Մայքի Մեդիսոն)
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն օրիգինալ սցենար
«Անորա»-ն պատմում է Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակցի մասին, ով հանդիպում է ռուս օլիգարխի որդուն և ամուսնանում նրա հետ: Սակայն, երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրի Բորիսովը, ինչպես նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը: