Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում
Written by Ռադիո Հայ on 5th March 2025
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում:
Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը:
Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացումը:
Ներկայացումներն արժանացել են տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: