«Բնության փոխակերպում»․ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը

Written by on 4th April 2025

Մարտի 26-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ցուցադրության են ներկայացված նկարչի 50 աբստրակտ ստեղծագործություններ:

Շրջայցից հետո տեղի է ունեցել «Աբստրակտ արվեստը որպես 20-րդ դարի ֆենոմեն. նոր իրականության ռեալիզմը» թեմայով դասախոսություն՝ նվիրված Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսին։

Դասախոսության շրջանակում ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Աննա Գալստյանը ներկայացրել է աբստրակտ արվեստին առնչվող մի շարք թեմաներ։ Արծարծվել են հարցեր՝ արվեստում առաջին աբստրակտ աշխատանքի, աբստրակցիոնիզմի օրրանների, հայ աբստրակցիոնիզմի կայացման վրա ազդեցություն թողած արվեստագետների և իրադարձությունների վերաբերյալ:

Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կգործի մինչև ապրիլի 4-ը:


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background