Ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցը՝ երևանյան հանդիսատեսին

Written by on 5th May 2026

Մայիսի 5-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվի ֆրանսիացի ռեժիսոր Մարսել Լ’Էրբյեի լեգենդար «Անմարդկային կինը» ֆիլմը։ Ցուցադրությունը կկայանա ֆրանսերենով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։

Ֆիլմը համադրում է գիտական ֆանտաստիկայի և դրամայի տարրերը՝ արտացոլելով 1920-ականների ավանգարդիստական կինոյի և արտ դեկոյի գեղագիտությունը։ «Անմարդկային կինը» համարվում է Լ’Էրբյեի ամենահավակնոտ և սկանդալային աշխատանքներից մեկը, որը թողարկման շրջանում մեծ արձագանք էր առաջացրել Ֆրանսիայում։

Սյուժեի կենտրոնում հայտնի երգչուհի Կլեր Լեսկոտն է, որի դերը մարմնավորում է օպերային դիվա Ժորժետ Լեբլանկը։ Նրա կերպարը ներկայացվում է որպես մեծ տաղանդ ունեցող, սակայն սառն ու անզգա կին։ Իր սիրելիի՝ գիտնական Նորսենի ինքնասպանությունից հետո նա բախվում է սեփական զգացմունքներին և բացահայտում Նորսենի գիտական փորձերը, որոնք վերաբերում են ժամանակի և տարածության օրենքների վերաիմաստավորմանը։

Ցուցադրությունը կազմակերպվում է «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895–2026» ծրագրի շրջանակում, որը ներկայացնում է ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցների և ժամանակակից ֆրանսիացի ռեժիսորների աշխատանքների միջև ստեղծվող երկխոսությունը։ Ծրագիրը նպատակ ունի բացահայտել տարբեր ժամանակաշրջանների արվեստագետների մոտեցումների ընդհանրություններն ու տարբերությունները՝ ընդգծելով կինոյի ազդեցությունը իրականության ընկալման վրա։

Մուտքն ազատ է։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background