Կաննում կայացել է հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը
Written by Ռադիո Հայ on 18th May 2026
Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացավ հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։
Լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվեցին ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։
Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունեց բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։
Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց Մաեստրոյի արվեստի շարունակական ներկայությունը համաշխարհային կինոյում: