2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանում ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը» խորագրով համաժողովը, որը նվիրված է ֆրանս-հայկական մասնագիտական համագործակցությանը՝ ուղղված Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանն ու Որոտանի հովտի կայուն և երկարաժամկետ արժևորմանը։ Համաժողովը կազմակերպվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառումը կանցկացվի հունիսի 12-ին՝ […]
Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Česká filharmonie) իր ավանդական անվճար բացօթյա համերգով կնշի երաժշտաշրջանի ավարտը։ Այն տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 24-ի երեկոյան, Պրահայի սրտում գտնվող Հրադչանսկե հրապարակում (Hradčanské náměstí) (Պրահայի ամրոցի դիմաց)։ Համերգը կսկսվի ժամը 20:15-ին և կտևի 1 ժամ 10 րոպե։ Մուտքն անվճար է։ Դիրիժորն է մեր հայերնակից, պոլսահայ արմատներով՝ ֆրանսահայ Ալան Ալթինօղլուն։ Նրա ղեկավարությամբ երաժիշտները […]
Հունիսի 2-ից 15-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվում է The Black Box 20-րդ միջազգային փառատոնը, որի հոբելյանական պաշտոնական բացումն այսօր կազդարարի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի «Խալի» բեմադրությունը։ «Հատկանշական է, որ «Խալի»-ն կներկայացվի Պլովդիվի դրամատիկական թատրոնում, որը հիմնադրվել է 1881 թվականին և համարվում է Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Ավելի քան 140 տարի այն եղել է երկրի մշակութային […]
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փողոց, 38, Ս. […]
ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար։ Հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։ Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ։ Իշխանությունները կիրարկել են երկրի խիստ […]
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ […]
Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացավ հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։ Լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվեցին ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։ Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունեց բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։ Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց Մաեստրոյի […]
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը։ «Դասական Եվրատեսիլ 2026»-ը տեղի կունենա հունիսի 6-ին, և մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն եվրոպական 10 երկրների պատվիրակություններ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումը կարևոր նշանակություն ունի դասական արվեստի հանրայնացման և մշակութային կյանքի ակտիվացման տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև, որ մրցույթի օրը խորհրդանշական է, քանի որ համընկնում է […]
Մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Հայկական մոդեռնիզմի կենտրոն-թանգարանում կկայանա «Շրջայց թանգարանում» միջոցառումը։ Միջոցառման շրջանակում կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անահիտ Թարխանյանը կներկայացնի ճարտարապետության վարպետ Արթուր Թարխանյանի առավել հայտնի նախագծերը, ինչպես նաև հայկական մոդեռնիզմի ժամանակաշրջանի նշանավոր կառույցների 3D մոդելներն ու հոլոգրաֆիկ պատկերները։ Մուտքն ազատ է, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։ Գրանցվելու համար անհրաժեշտ […]