Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանի արխիվում պահվող բոլոր հին հայկական ձեռագրերն ու գրքերը կթվայնացվեն: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդական Օրագիրը։ Ամենաթանկարժեք օրինակներից մեկը, որը մոտ ապագայում կթվայնացվի, կլինի հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը, որը հայտնվել է Ամստերդամում 1666 թվականին Ոսկան վարդապետ Երևանցու նախաձեռնությամբ։ Լեյդենի համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1575 թվականին և նշանակալի դեր է խաղացել համաշխարհային մշակույթի […]
Հայաստանի Եվրատեսիլ 2024-ի երգը՝ «Leo – Cosmic Friend»-ը, արդեն հասանելի է YouTube-յան հարթակում և անմիջապես գրավել է լսարանի ուշադրությունը: Երգը ներկայացնում է տիեզերական ընկերության թեման՝ ժամանակակից երաժշտական լուծումների և վառ հնչողության ներքո: «Cosmic Friend»-ի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը և Մալենան: Այն այս պահին ունի 20 հազարից ավելի դիտում, […]
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի […]
ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջից։ Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը, որի բեմադրիչը և դերակատարը`ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։
Սեմիլին թողարկել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է «Երևանս»։ Երգը նվիրված է մեր սիրելի վարդագույն մայրաքաղաքին։ Տեսահոլովակը նկարահանվել է «Արթուր Թարխանյան» մշակութային կենտրոնում և երևանյան փողոցներում։ Այն արդեն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ազատ Մխիթարյանը։
Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «լավագույն լայնամետրաժ ֆիլմ» մրցանակին «Օրբիտա, միջազգային ֆիլմ» անվանակարգում, ինչը փառատոնի գլխավոր մրցանակն է: Հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։ Ֆիլմը պատմում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմի և որպես դրա հետևանք ծավալված մարդկային ողբերգության մի պատմություն: Մրցանակը, ֆիլմի […]
Մադրիդում առաջին անգամ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ լեգենդար հայ կինոռեժիսորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Հայաստանի կինոյի հիմնադրամի, Իսպանիայի մշակույթի նախարարության ազգային կինոարխիվի, Մադրիդի Գեղեցիկ արվեստների միության, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի համագործակցությամբ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 15-27-ն Իսպանիայի […]
Հոկտեմբերի 10-ին, ժամը 17։00 Հայաստանի նկարիչների միությունում, ավելի քան 2 տասնամյակ հետո կրկին տեղի կունենա Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի «Նկարներ ապագայից» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի փակ բացումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին ժամը 17։00, իսկ հանրության համար բաց կլինի հոկտեմբերի 11-20-ը։ Ցուցահանդեսի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի նաև Վազգենի թվով 3-րդ սահմանափակ քանակությամբ տպագրված պատկերագիրքը։ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը՝ հայկական դասական գեղանկարչության […]
Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և ծանոթանալու Շառլ Ազնավուրի և […]
Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ Նույն օրը՝ Ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես, որը նվիրված […]