Արսեն Դալիբալթայանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Written by Ռադիո Հայ on 17th December 2025
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Isidor Bajic Piano Memorial միջազգային մրցույթում մեր հայրենակից, խորվաթաբնակ դաշնակահար Արսեն Դալիբալթայանը արժանացել է առաջին մրցանակին:
«Երկու մենակատար փուլերից հետո ես գեղեցիկ հնարավորություն ունեցա կատարել Ռախմանինովի 3-րդ կոնցերտը եզրափակիչ փուլում՝ Նովի Սադում, Սերբիա, մի գեղեցիկ ու սրտաբուխ լսարանի առաջ: Վերջին շաբաթվա ընթացքում ստացած աջակցությունն անզուգական է: Շնորհակալություն բոլորին շատ, սրտիս լիքն է»,- գրել է Արսենը սոցիալական ցանցում: