Տեղի կունենա «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը» խորագրով համաժողով
Written by Ռադիո Հայ on 11th June 2026
2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանում ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա «Տաթևի Մեծ անապատի վերականգնման նախագիծը» խորագրով համաժողովը, որը նվիրված է ֆրանս-հայկական մասնագիտական համագործակցությանը՝ ուղղված Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանը, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանն ու Որոտանի հովտի կայուն և երկարաժամկետ արժևորմանը։
Համաժողովը կազմակերպվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառումը կանցկացվի հունիսի 12-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտում։ Աշխատանքային լեզուները կլինեն ֆրանսերենն ու հայերենը, իսկ մասնակիցների համար կապահովվի համաժամանակյա (սինխրոն) թարգմանություն։
Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար։