Արցախյան գաստրո-մշակութային փառատոն՝ Ոսկեվազում

Written by on 27th July 2026

2026 թվականի օգոստոսի 29-30-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում կանցկացվի Արցախյան գաստրո-մշակութային փառատոնը։

Փառատոնի կազմակերպիչները տարիներ շարունակ Արցախի Հաթերք գյուղում անցկացվող ժենգյալով հացի ամենամյա փառատոնների կազմակերպիչներն են։ Նրանց նախաձեռնությամբ Արցախյան խոհարարական ժառանգության պահպանման և տարածման ավանդույթը շարունակվում է արդեն նոր վայրում՝ ավելի մեծ մասշտաբով։

Միջոցառմանը կներկայանան արցախցի արտադրողներ և արցախյան բրենդներ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ։ Փառատոնի հյուրերին սպասվում է ավանդական արցախյան սեղան՝ ժենգյալով հացով, Արցախի փախլավայով, կուրկուտով և այլ ազգային ուտեստներով։

Փառատոնի ընթացքում կլինեն նաև հայկական ազգային երգ ու պար, որոնք միջոցառմանը կհաղորդեն ավանդական և ջերմ մթնոլորտ։

Կազմակերպիչների խոսքով՝ սա պարզապես սննդի փառատոն չէ, այլ Արցախի համերին, մշակույթին, ավանդույթներին ու մարդկանց նվիրված միջոցառում։


Մեկնաբանություններ

Պատասխանել

Ձեր էլ հասցեն չի հրապարակվի Պարտադիր լրացնել * նշվածը


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Current track
TITLE
ARTIST

Background