Blog one column

Page: 39

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով, սեպտեմբերին Գյումրիում կբացվի ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ։ Այս մասին հայտնում է թանգարանի հիմնադիր, թուրքագետ Հայկ Դեմոյանը։ Թանգարանի ցուցադրությունը ներկայացնելու է հայկական դրոշների, զինանշանների, եկեղեցական ու աշխարհիկ խորհրդանշանների պատմությունն ու ծագումնաբանությունը՝ համալրված բացառիկ ցուցանմուշներով։ Թանգարանի բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Դեմոյանը գրառման մեջ նաև հիշեցրել է, որ այս տարվա […]

Նոր տեսահոլովակ Արթուր Խաչենցից․ խոսքերը Ռուբեն Սևակինն են, երաժշտության հեղինակը՝ ինքը կատարողն է 🙂

Բազմաթիվ տոներ, ծնվելով որեւէ երկրում եւ ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ՝ ոչ պաշտոնական)՝ շնորհիվ այն բանի, որ նրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս, գրում է Calend.ru-ն: Այդպես է եղել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա հետ: Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ է գտել աշխարհի այլ անկյուններում՝ դառնալով Գրքասերների համաշխարհային օր […]

Երևանում նախորդ շաբաթ կայացավ Գրքի չորրորդ փառատոնը, որն այս տարի անցկացվեց չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Փառատոնի փակումը կայացավ գրական մրցանակաբաշխությամբ։ Գրական մրցույթը «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում էր։ «Պոեզիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Եղյանը, «Արձակում»՝ Հովիկ Աֆյանը։ #YerevanBookfest 2021-ի շրջանակներում Եղիշե Չարենցի «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը կարդում է Նարինե Գրիգորյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. կկազմակերպվի ArmSymphony արհեստական բանականությամբ ջութակի առցանց մրցույթը (ArmSymphony AI Violin competition)։ Նվագախմբից հայտնում են, որ նորարարություններ պարունակող այս նախագիծն ունի իր նախապատմությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գործունեության ընթացքում անմասն չի մնում երաժշտական աշխարհում տեղի ունեցող նորարարություններից։ 2020թ․ համավարակի պայմաններում նվագախումբն ամերիկյան հեղինակավոր «Պարմա ռեքորդինգս» ընկերության հետ […]

Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախմբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն […]

Հունիսին Դուբայի օպերային թատրոնում կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյայի համերգը, որը մեծ ընդունելության է արժանացել երաժշտասերների կողմից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ ի թիվս հայտնի արիաների և նախերգանքների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջարկով համերգային ծրագրում ընդգրկվել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի «Այ վարդ» ռոմանսը, […]

Գրքի երևանյան չորրորդ փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին։ Մուտքն ազատ է: ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը հրապարակել է փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը. Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն 12։00-13։00 Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում. գրքերի ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ) 13։00-14:00 Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի […]

Հայկական ՆԵՄՐԱ ռոք-ֆոլկ-ռոք խումբը իր հետևորդների դատին է ներկայացրել վաղուց արդեն շատ-շատերի կողմից սիրված «Զիմ Խորոտիկ Յար» երգի տեսահոլովակը։ Հերոսուհու դերում հայկական սերիալներից հայտնի Ժաննա Բուտուլյանն է։ Տեսահոլովակը նկարահանած է հայկական մոտիվներով։

2020թ. Շուշիի հրետակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նախատեսված է հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է. 19 տարեկանում, բարձր գնահատականներով, Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել […]


Radio Hay Ռադիո Հայ

ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ

Background