Երիտասարդ և խոստումնալից արտիստներ yellowheart.-ը և Դայանան ներկայացրել են իրենց նոր համատեղ աշխատանքը։ Նոյեմբերի 29-ին թողարկվել է «Կանչես ինձ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Խոսքերի և երաժշտության հեղինակները հենց yellowheart.-ը և Դայանան են։ Տեսահոլովակի ռեժիսորն է Հարութ Գրիգորյանը։ Ստեղծագործությունում առանձնահատուկ կարևորություն է հատկացվել հիշողություններին։ Երգչուհիները հատուկ շնորհակալություն են հայտնել Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջին, […]
Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ «Մալյան 100» ծրագրի շրջանակում Նարեկացի արվեստի միությունում ներկայացրել է Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։ Հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից։ Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի ընտանեկան արխիվից պահպանված եզակի լուսանկարներ, ֆիլմերի նկարահանման հրապարակներից կադրեր, ինչպես նաև Մալյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը ներկայացնող փաստագրական նյութեր։ Ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս բացահայտել ստեղծագործողի անհատականությունը, մտածողության […]
Նոյեմբերի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի Հանարապետությունն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Ընտրությունների՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն, ինչը վկայում է մշակութային […]
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում գեղագրության վարպետ, արվեստագետ Ռուբեն Մալայանի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուբեն Մալայանը կխոսի հայոց տառարվեստի մշակույթի, դրա արմատների, գեղագիտական արժեքի և ժամանակակից մեկնաբանությունների մասին։ Կքննարկվեն նաև գեղագրության և ազգային ինքնության փոխադարձ կապը, ինչպես նաև Մալայանի ստեղծագործական փորձն ու հայ գրի նկատմամբ իր յուրահատուկ մոտեցումները։ […]
Հայ երգչուհի և երգահան Սոնա Ռուբենյանը նախորդ շաբաթ ներկայացրել է նոր սիրային ստեղծագործություն՝ «Ճանապարհեցիր ինձ տուն» երգը, որի հիման վրա թողարկվել է նաև տեսահոլովակ։ Ստեղծագործությունը պատմում է ճանապարհելուց սկիզբ առած նուրբ սիրո մասին, որն աստիճանաբար վերածվում է ինտիմ և ջերմ հարաբերության։ Տեսահոլովակը հրապարակվել է նոյեմբերի 13-ին երգչուհու YouTube ալիքում և արդեն հավաքել է մոտ 190 […]
Նոյեմբերի 15-ին Երևանում կանցկացվի Ֆրանկոֆեստ 2025-ը՝ ֆրանսիական մշակույթի տոն, որը միավորում է գրականությունը, երաժշտությունը և ինտելեկտուալ քննարկումները։ Միջոցառումը, որը կհյուրընկալի տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներին ու սիրահարներին, կներկայացնի ֆրանսիական բեսթսելլերներ, ինչպես նաև կպատմի նոր, հրատարակված գործերի մասին: Այս տարի Ֆրանկոֆեստի շրջանակներում ներկայացվելու են ֆրանսիական չորս հայտնի հեղինակներ՝ Գաել Ֆայ, Պասկալ Բրյուկներ, Նիկոլա Մատյո և Ժոել Դիկեր, որոնց […]
Հայաստանի պատվիրակ Ալբերտի ներկայացրած երգը՝ ավելի քան 360 հազար դիտումով, այս պահին առաջին տեղում է մրցույթի մասնակից երկրների հոլովակների շարքում։ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այժմ YouTube հարթակում հրապարակված տեսահոլովակների շարքում Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Brave Heart» երգի տեսահոլովակը գրանցել է առաջատար դիրք՝ մոտ 360 հազար դիտումով։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի […]
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ և տաղանդավոր կատարողներից մեկը՝ Բրյունետը, ներկայացրել է իր նոր՝ ամբողջական «LOVE REVERSED» ալբոմը։ Ալբոմը ներառում է 17 թրեք, որոնք արդեն հասանելի են երգչուհու պաշտոնական YouTube ալիքում։ Երեկվա թողարկումից ընդամենը մի քանի ժամ անց՝ ալբոմի երգերն արդեն հավաքել են հազարավոր դիտումներ։ Թրեքլիստի առաջատարն այս պահին «Սովորում ես» երգն է՝ ավելի քան 20 հազար […]
Հոկտեմբերի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում բացվում է նոր ժամանակավոր ցուցադրություն։ Ցուցադրությունը ներառում է Ժողովրդական արվեստների թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված նմուշները՝ ժանեկագործության, ասեղնագործության, մաքրամեի նուրբ նմուշներ, կանացի զգեստներ, ինչպես նաև արծաթի գեղարվեստական մշակման՝ զուգաթելի և հատիկի տեխնիկաներով պատրաստված աշխատանքներ, որոնք ներկայացնում են հայ արհեստավորների վարպետությունը և գեղագիտական զգացողությունը։ Ավանդույթի այս շունչը լրացվում է […]
Brunette-ը թողարկել է իր սպասված LOVE REVERSED ալբոմի կարճ, անոնսային ֆիլմը, որն այժմ հասանելի է YouTube-ում: Այս նոր նախագիծը ներկայացնում է Brunette-ի հոգու և երաժշտության ամբողջական աշխարհը՝ անցնելով սիրո բոլոր դեմքերով՝ խառնաշփոթից մինչև նուրբ սիրառատ պահեր, ցավից մինչև ուրախություն, հեռացմամբ մինչև միավորվում։ LOVE REVERSED ալբոմի ֆիլմը ժամերի ընթացքում մեծ տարածում է գտել յութուբյան հարթակում։ Այս […]