Բլոգ
Page: 39
Հոկտեմբերի 15-ին Տոկիոյում կանցկացվի համերգ ճապոնուհի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկայի կատարմամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, ինչպես նաև Բեթհովենի երաժշտական ստեղծագործությունները: Տեղեկանում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Միջոցառումը կազմակերպվել է «Ճապոնիա-Հայաստան ընկերակցական միության» կողմից՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Կիսվե՛ք ձեր ընկերների հետ ❤ ✔️ Ինստագրամ ✔️ Թվիթթեր
Ինչպես գիտեք, Ռադիո Հայ ցանցի նպատակներից մեկն է տաղանդավոր հայերի բացահայտումը և նրանց մասին մշտական պրոպագանդումը։ Այս հրաշալի տեսահոլովակը՝ անիմացիոն ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր Հայկ Սայադյանի և հայ ժողովրդական երգիչ Գևորգ Մարգարյանի մեկ տարի առաջվա համատեղ աշխատանքի արդյունքն է։ Լսեք և կիսվեք ձեր ընկերների հետ. Գևորգ Մարգարյան և Հայկ Սայադյան – Արի Երթանք
Հայաստանի ազգային պատկերասրահը սկսում է «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը: Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունն այսօր դարձել է թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու վերականգնման առեղծվածային աշխարհում: «Արվե՞ստ, թե՞ գիտություն․ Երեք վերականգնված կտավի պատմություն․ Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը ներկայացնում է 20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման […]
Մայիսի 21-ին Արցախի Մարտակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես: Ցուցահանդեսի համադրողները հայտնում են, որ այս ցուցահանդեսը միտված է սատարել արցախցիներին: Մասնակիցներն են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների լուսանկարիչներ: Այդ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իտալիան, Չեխիան և Սլովակիան: Ցուցադրված լուսանկարներում ներկայացված է խաղաղ (և ոչ միայն) առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, […]
Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը ներկայացրել է «Իմ Արցախ» երգի տեսահոլովակը: Խոսքի և երաժշտության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Գևորգ Մանասյանը: Կատարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:
«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ ԳԱԿ թանգարանում մայիսի 15-ին` ժամը 19:00-ին, կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։ Տեղեկանում ենք Գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից: «Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։ Ցուցահանդեսին 59 աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի […]
Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում բացվել է ականավոր կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսով: Jnews-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը Ծինանդալի թանգարանում ներկայացված կլինի մեկ ամսվա ընթացքում: ««Հիշողության դրվագներ» խորագրով ցուցահանդեսը համախմբել է Սերգո Փարաջանովի և նկարիչ, բեմանկարիչ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի աշխատանքները և ցույց է տալիս այս երկու նկարիչների ստեղծագործությունները հատուկ տեսանկյունից», – նշում են կազմակերպիչները: Ցուցահանդեսի […]
«ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից արտադրված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը՝ Գագիկ Բաբայանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ […]
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ և շնորհավորել նրա ծննդյան 2-րդ տարեդարձը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Քարդաշյանը որդուն անվանել է «փոքրիկ ցուլ»` նկատի ունենալով տղայի կենդանակերպի նշանը: «Իմ փոքրիկ «ցուլ» Փսալմը։ Նա այսօր Մայրերի օրվա տոնին 2 տարեկան […]
1895․ սա մարդկության պատմության ամենակարևոր թվականներից մեկն է։ Հենց այս թվականին առաջին անգամ՝ 1,5 կմ հեռավորության վրա հաղորդվեցին ռադիոազդանշաններ, այն իրականացվեց իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնիի կողմից։ Նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրեց իր հնարած ռադիոընդունիչը։ Այսօր Ռադիոյի օրն է։ Հաշվի առնելով ռադիոյի կարևոր դերը մշակույթի, քաղաքականության և առհասարակ մարդկանց կյանքում, […]